«Հայկական ժամանակին» երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին եւ նրանից մեծ գումար պահանջել: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. « ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մասամբ հաստատեց այս տեղեկությունը:
«Մենք «Ժողովուրդ» օրաթերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ հերքումներ ենք ուղարկել, որոնք դեռ չեն տպագրվել: Եթե չտպագրվեն ընդհանրապես, մենք կորոշենք մեր անելիքները»,- մեզ հետ զրույցում ասաց Բերբերյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այդ հրապարակումներում պնդել է, որ վարչապետին են պատկանում մի քանի բիզնեսներ, իսկ վերջինս հեր¬քում է դա: Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետը պատրաստվում է թվով չորս հայց ներկայացնել եւ յուրաքանչյուրով 1,5 մլն դրամ գումար պահանջել»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: