Նոյեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:00-ի սահամաններում Porsche Cayenne մակնիշի 41 NM 100 համարանիշի ավտոմեքենայի վարոդը Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, ժայռաբեկորներին բախվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնցից 2-ին հրշեջ փրկարարների օգնությամբ կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Իսկ վիրավորներից 1-ին քաղաքացին իր անձնական ավտոմեքենայով տեղափոխել է նշված բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ այստեղ:


