Apa ադրբեջանական կայքի փոխանցմամբ` սոցիալական քաղաքականությնա հնաձնաժողովի ներկյաացուցիչը հայտնել է, որ Ադրբեջանում միգուցե սահմանփակեն երեխաների` համացանցի օգտագործումը: Նրա խոսքերով` Մեջլիսում դրա հետ կապված օրինագիծ են մշակում, իսկ ներկայումս ուսումնասիրում են համաշխարհային փորձը:

Հանձնաժողովի անդամը հայտնեց, որ Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում գոյություն ունի նման սահմանփակում:

«Ադրբեջանում 1 միլիոն մարդ օգտագործում է համացանց: Այստեղ խոսքը գնում է ոչ թե արգելքի, այլ տարիքային սահմանափակման մասին: Երբեմն երեխաները համացանցում այնպիսի կադրեր են տեսնում, որ դրանք անգամ մեծերին չի կարելի տեսնել: Այդ իսկ պատճառով օրինագիծը սահմանափակում է դնում»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը: