Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը YerevanNews.am–ի հետ զրույցում հայտնեց, որ նրանք պատրաստվում են բողոքարկել և որ Վարդան Պետրոսյանի ձերբակալությունն օրինական չէ:
«Հիվանդասենյակ եկած քննիչը առանց որևէ բան ասելու դուրս եկավ, երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որպեսզի իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք հասանելի են իրեն, և խնդրեց նաև արձանագրել որոշ հարցեր` ուղղված քննչականին, քննիչը չարձանագրեց»,- մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբանը:
Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է գնալ Եղվարդ` ճշտելու համար քննիչի քայլի պատճառը, և, ըստ փաստաբանի, եթե կա որևէ անձնական պատճառ, դրա մասին իրենք իրավունք ունեն իմանալու:
Փաստաբանի փոխանցմամբ` Վարդան Պետրոսյանը ցանկություն էր հայտնել նշելու իր կարծիքը որոշ իրողությունների հետ կապված, սակայն քննիչն այդ հնարավորությունը չէր տվել Պետրոսյանին:


