Չնայած նրան, որ այս պահին դեռ չի սկսվել Արարատ քաղաքի ՀՀԿ-ի վերջին նախընտրական հանրահավաքը, բայց կենտրոնական հրապարակն արդեն մարդաշատ է:
Ինչպես Արարատից հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այս պահին դեռ չեն երևում հանրահավաքի կազմակերպիչները, բայց ողջ քաղաքը եռուզեռի մեջ է:
Մեր թղթակիցը նշում է, որ ՀՀԿ-ն համերգ է կազմակերպել Արարատում և այս պահին արարատցիները վայելում են համերգային ծրագիրը:
Հիշեցնենք, որ կիրակի կայանալու են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Այսօր Արարատում տեղի կունենան ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հանրահավաքները:


