Ընտրիր լավագույն երաժշտական ուղեկցությունը ձեր երջանիկ պահերի համար.

Ամենաէրոտիկ երաժշտական համարների հիթ-շքերթ

1. Հենց այն մեղեդին կամ երգը, որի հնչյունների ներքո դու առաջին անգամ սիրով ես զբաղվել Նրա հետ: Հին տպավորությունների ազդեցությունը, վստահ եղիր, անսխալ է գործում:

2. Ռավելի «Բոլերոն» – Հայտնի չէ, թե ինչով է զբաղված եղել Ռավելը, երբ նրան «այցելել» է այս մեղեդին, բայց սեքսի տեմպը այն հուշում է անսխալ: Փորձեք:

3. Մադոննայի (Madonna) . "Justify My Love"-ը («Արդարացրու իմ սերը») - Բոլոր ժամանակների ու ժողովուրդների սեքս-խորհրդանիշ համարվող երգչուհին ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք ներդաշնակ են սիրով զբաղվելու ժամանակ միացնելու համար, բայց խորհուրդ ենք տալիս օգտվել նրա վաղ շրջանի երգերից: Կարելի է հնչեցնել "Justify My Love”-ը, "Erotic”-ը, "Vogue”-ը և այլն: Այս երգերը կգնահատեն հատկապես խոլերիկ խառնվածքի սիրեկանները:

4. Միլեն Ֆարմեր (Mylene Farmer) – Նրա նրբանուրբ ստեղծագործությունները լի են կրքոտ հառաչանքներով և կատարվում են ֆրանսերենով, որը վաղուց ընդունված է համարել «սիրո լեզու»: Ֆարմերի երգերը սեքսի ժամանակ նախընտրում են սանգվինիկները:

5. Թորի Էյմոս (Tory Amos) – Շիկահեր այս երգչուհին, անկասկած, երգում է մելանխոլիկների համար: Տեմպի կտրուկ փոփոխությունները, անզուգական վոկալը և մեղեդիների սահուն կառուցվածքը հիանալի տարբերակ են ապահովում, որն ակնթարթորեն ստեղծում է ինտիմ մթնոլորտ:

6. Ջո Քոքեր (Joe Cocker) – Գրեթե բոլոր մերկապարուհիների սիրած «You Can Leave Your Hat On” («Գլխարկդ կարող ես չհանել») երգը «9/5 շաբաթ” ֆիլմից միակը չէ Ջո Քոքերի երգացանկից, որին կարելի է ուշադրություն դարձնել: Երգչի խռպոտ, ցածր ձայնը մոգական ազդեցություն է թողնում ցանկացած տարիքի սիրեկանների վրա: Նրա ձայնասկավառակներում ներառված մեղեդիները բազմաբնույթ են, ուստի այս երաժշտության ներքո չեն ձանձրանա ոչ խոլերիկները, ոչ ֆլեգմատիկները:

7. Դորս (Doors) – Նրանց լեցուն և «հակասական» երգերը նախընտրում են սուր զգացողությունների սիրահար խենթ զուգընկերները, ովքեր կարողանում են նրբորեն ԶԳԱԼ…

8. Գարի մուր (Gary Moore) «Still Got The Blues”  - Բլյուզի դասականներից է, ով, ցավոք, 2011թ. փետրվարին հեռացավ կյանքից: Բավականին թախծոտ մեղեդիներ են, սակայն եթե ընտրվեն որոշակի տրամադրության ժամանակ, գիշերն անմոռանալի կդարձնեն:

9. Էնիգմա (Enigma) – Եթե անգամ միացնեք միևնույն գործը մի քանի անգամ, դժվար թե այն ձանձրացնի: Ամենակարևորը` Էնիգման չի շեղում «գործից» և շատ հաճելի տեմպ ու ռիթմ է հուշում:

10. Էրա (Era) - Ոմանք չեն սիրում ինտիմ պահերին լսել խմբի "Ameno” կատարումը, իսկ ոմանց հանդիսավոր մոտիվները թմբուկներով բավականին գրգռում են: Զարմանալի է, բայց փաստ: Բացի այդ` Էրա ինքնատիպ խումբը բազմաթիվ նուրբ ու մեղեդային ստեղծագործություններ ունի, որոնք ձեզ մի այլ երազային աշխարհ կտեղափոխեն:

Իհարկե, դուք կարող եք խմբագրել կամ լրացնել տասնյակն ինքներդ: Կրքոտ գիշերվան նպաստող բազմաթիվ այլ ստեղծագործություններ կան, ինչպես Vargo, Late Night Alumni, Gregorian, Soul Ballet, Touch & Go նախագծերի, Tony Braxton-ի, Sarah Connor-ի երգերը.. Ընտրությունը ձերն է: Թող որ ձեր յուրաքանչյուր սիրո գիշերը վերածվի անրևակայելի թռիչքի կրքի և թավշյա զգայությունների ուղեծրով…

 

kiss.am