«Ժողովուրդը» գրում է, թե իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ վերջին շրջանում Հանրապետական կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել։ «Մեր տեղեկություններով` պետական գրեթե բոլոր գերատեսչություններում՝ սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք է մուծել անդամավճարները։
Աշխատակիցներն էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում են հրահանգը։ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչու են իրենց կուսակիցներին ստիպում 200 դրամ հավաքել. «Իրականում նման բան չկա, ՀՀԿ-ում անդամավճար ովքեր վճարում են, ով ինչքան կարողանում է, այդքան է վճարում՝ 1 լումայից սկսած»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: