Փարիզի կենտրոնում տեղի է ունեցել երկու խոշոր պայթուն: Ավտոկայանում տեղի ունեցած առաջին պայթունի պատճառով երեք մարդ է զոհվել, ևս մեկը լուրջ վնասվածք ստացել: Մեկն էլ համարվում է անհետ կորած, ամենայն հավանականությամբ նա գտնվում է փլատակների տակ: Հայտնում է France 24-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն պայթունը տեղի է ունեցել տեղի ժամով 15:45 րոպեին ավտոկայանման վայրում, որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ: Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոն հայտնել է, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Երկրորդ պայթունը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ շրջանում: Պայթունը տեղի է ունեցել «1789. Բաստիլի սիրահարները» մյուզիքլի փորձի ժամանակ մարզահամերգային դահլիճում շոուի սկսվելուց մի քանի ժամ առաջ: Պատահարի արդյունքում 15 մարդ ստացել է տարբեր կարգի վնասվածքներ, որոնցից հինգի վիճակը ծանր է գնահատվում: