Forbes ամսագիրը ներկայացրել է 2014 թվականին սպասվող ամենաթեժ ավտոմեքենաները, որոնք իրենց նախորդներից տարբերվում են իրենց արտաքինով և հզորությամբ: 

1. Chevrolet Corvette Stingray

2014 թվականի ամենասպասված ավտոմեքենա ամսագիրը համարել է ամերիկյան սպորտային ավտոմեքենա Chevrolet Corvette Stingray-ը: Ավտոմեքենան ունի V8 6 լիտր ծավալով շարժիչ, 450 ձիաուժ արագություն և կարող է մոտ 100 կմ/ ժամ արագություն հավաքել 3.8 վայրկյանում:

2. Mercedes-Benz S-Class

Այս ավտոմեքենաների S550 տարբերակը ունի 455 ձիաուժով երկտուրբո 5.5 լիտր ծավալով V8 շարժիչ, իսկ S63 AMG 4MATIC տարբերակում 577 ձիաուժով 5.5 լիտր ծավալով V8 շարժիչ:

3. Jaguar F-Type

Երկտեղանի տանիքը բացվող սպորտային ավտոմեքենան իր չափսերով և գնով գտնվում է Jaguar XK սպարտային մեքենաներից ներքև: Այն ունի 3.0 լիտր ծավալով և 340 -380 ձիաուժով V6 շարժիչ:

4. Jeep Cherokee


Cherokee SUV իր նախորդ Liberty մոդելից տարբերվում է իր արտաքինով: Այս մոդելի ավտոմեքենաները հագեցված են կամ 184 ձիաուժով 2.4 լիտր ծավալով չորս մխոցային շարժիչով կամ 271 ձիաուժով 3.2 լիտր ծավալով V6 շարժիչով:

5. Mercedes Benz CLA-Class

Mercedes-Benz CLA-Class-ը համալիր լյուքս սեդան է ստեղծված Mercedes-Benz A և B դասերի հիման վրա:

6. Cadillac ELR

Cadillac ELR կուպեն լյուքս երկդռնանի Chevrolet Volt-ի տարբերակն է:

7. Chevrolet SS

Chevy սեդանը սպորտային ավտոմեքենա է: Chevrolet SS-ը ունի 415 ձիաուժով 6.2 լիտր ծավալով V8 շարժիչ և կարողանում է հինգ վայրկյանի ընթացքում բացել 100 կմ/ժամ արագություն:

8. Chevrolet Silverado / GMC Sierra

General Motors 2014 ավտոմեքենաները ներկայացնում են իրենց նախորդ տարբերակների համակարգային և ինժիներական ձևափոխված տարբերակը:

9. Toyota Corolla

Այս տարբերակը իր նախորդ մոդելներից կտարբերվի ավելի ագրեսիվ արտաքին տեսքով:

10. BMW 4 Series

Նոր արտաքինը կրում է նախկին սեդանների առջևի հատվածը և կարելի է ասել, որ նմանվում է BMW 6 սերիայի ավելի փոքր տարբերակի: Ավտոարտադրողները առաջարկում են 240 ձիաուժանոց 2 լիտր ծավալով չորս մխոցային 428i շարժիչ կամ ավելի արագ 300 ձիաուժ ունեցող 3 լիտր ծավալով 435i: