Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-13-ը պաշտոնական այց է կատարելու Թուրքիա Աբդուլլահ Գյուլի հրավերքով: Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը: 

Ինչպես նշվում է վեբ կայքում, այցելության շրջանակներում Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության բարձրագույն խորհուրդի երրորդ նիստը:
Այցելության շրջանակներում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունենալու Ադրբեջան և Թուրքիայի նախագահի և վարչապետի միջև:

«Հանդիպուների և Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդի շրջանակներում ստեղծվելու են պայմաններ երկու երկրի օրակարգում գտնվող հարցերի քննարկման, տարբեր ոլորտներում պայմանագրերի և արձանագրությունների ստորագրման, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցերի քննարկման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: