Շրջաններում ծրագրերի իրականցման ֆոնդցից Սամցխե-Ջավախք մունիցիպալիտետային շրջանի Ախալցխայի շրջանին տրամադրվելու է շուրջ երեք մլն դոլար, որոնք օգտագործվելու են ամենակարևոր խնդիրները լուծելու համար: Այս մասին հայտնում է Гризия Online-ը` հղում կատարելով տարածաշրջանային ենթակառուցվածքների և զարգացման նախարարությանը:
Ինչպես հայտնել են նախարարությունից Ախալցխայի մունիցիպալիտետում իրականացվում են միաժամանակ 19 նախագիծ: Մասնավորապես դրանք ջրամատակարարման, ճանապարհների վերակառուցման հետ կապված նախագծեր են, որոնք հաջողությամբ իրականացվում են:
Անցյալ տարի նման նպատակներով առանձնացվել էր շուրջ 1.3 մլն դոլար: