Ամբողջ աշխարհում մարդիկ գումար են փոխանցում մի թափառաշրջիկի, որը վերադարձրել է ադամանդով կորցրած մատանին տիրոջը: Գրում է CNN-ը:
«Այժմ զգում եմ, որ իրոք երջանիկ եմ: Ես առաջ էլ էի սիրում այս մատանին, բայց հիմա այն ավելի հմայիչ է»,- ասել է մատանու տերը` Սարա Դարլինգը:
Կինը պատահաբար գցել է մատանին, երբ գումար է տվել Բիլլ Ռեյ Հարիսին, որը բնակվում է միևնույն քաղաքում, բայց կամրջի տակ: Կինը մատանու բացակայությունը հաջորդ օրն է նկատել, իսկ Հարիսը հենց հաջորդ օրը վերադարձրել է այն:
Իրենց երախտագիտությունը հայտնելու համար Դարլինգը և իր ամուսինը GiveForward.com կայքում միջոցների օնլայն հավաք են կազմակերպել:
Ավելի քան 3300 մարդ է մասնակցել նվիրաբերությանը, որի արդյունքում հավաքվել է 92.000 ԱՄՆ դոլար:
«ինձ համար շատ հաճելի է, բայց չեմ կարծում, որ արժանի եմ: Ես զարմացած եմ, որ աշխարհը նման կերպ է արձագանքում նրան, որ մարդ վերադարձնում այն, ինչ իրեն չի պատկանում»,- ասել է Հարիսը: