Ինչպես հայտնում են YerevanNews.am-ի Արարատի աղբյուրները, այս պահին ընտրատեղամասերի դիմաց բավականին շատ կուտակումներ են լինում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ քաղաքական երկու ուժերն էլ ընտրակաշառքներ են բաժանում:
ԲՀԿ-ն տալիս է 15 000-ական դրամ ընտրակաշառք, իսկ ՀՀԿ-ն` 10 000 դրամ:
Հիշեցնենք, որ Արարատում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են, առավոտյան ժամը 8-ից բացվել են յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատում քաղաքապետի տեղի համար պայքարում են «Հայաստանի հանրապետական կուսակցության» թեկնածու Հայկ Հայկյանը, իսկ «Բարգավաճ Հայաստանից»՝ Սամվել Բարսեղյանը: