Մոսկվայի շրջանի հյուսիսում բնական գազի պայթուն է տեղի ունեցել ինը հարկանի շենքում, որի պատճառով փլվել է երկու հարկ:
ԱԻԾ-ի շրջանային բաժանմունքի ներկայացուցչի խոսքերով պայթունի պատճառով չորս մարդ է զոհվել, ևս երեքը գտնվում է փլատակների տակ: Բացի դա փլման վայրում հայտնաբերվել է երեխա, նա կենդանի է:
«Հոսպիտալացվել է արդեն չորս մարդ, ևս չորսը մահացել են»,- նշել է Риа Новости գործակալության զրուցակիցը:
Իրավապահ մարմինների մոտ գտնվող գործակալության աղբյուրի հաղորդմամբ առնվազն երկու բնակարան է փլվել պայթունի պատճառով, նաև նշվում է, որ պայթունից հետո հրդեհ չի բռկվել: