Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության ազգային վարչությունը պաշտոնապես հաստատել է անցած գիշեր երկրի կենտրոնական հատվածով «Յոլանդա» սուպերթայֆունի անցնելու արդյունքում շուրջ 1.8 հազար մարդու մահվան լուրը: Այս մասին հաղորդում է GMA News ինտերնետ պորտալը: Ավելի վաղ հայտնում էին 1.5 հազար զոհի մասին:
Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռեյա Բալիդոյի խոսքերով 1.66 հազար մարդ մահացել է Վիսայան կղզիների արևելյան հատվածում, որը ընդունել է թայֆունի առաջին և ամենաուժեղ ալիքը:Նա ավելացրել է, որ 82 մարդ անհետ կորած են համարվում, վնասվածք է ստացել շուրջ 2.5 հազար մարդ և ընդգծել, որ տուժած շրջաններում կապի հաստատումից հետո զոհերի թիվը կմեծանա :
«Յոլանդա» թայֆունը(միջազգային անվանումը «Խայան») հարվածել է Ֆիլիպինների կենտրոնական հատվածին նոյեմբերի 8-ին: Գլխավոր հարվածը տեղի էր ունեցել Լեյտե, Սամար և Արևելյան Սամար նահանգների վրա: Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն նախօրեին հայտարարել է երկրում «ազգային աղետ» մտցնելու մասին` նախատեսելով առաջին անհրաժեշտության ապրանքների գների կարգավորում: