«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ ակտիվ կերպով սկսել են Հայաստան ժամանել ռուս պաշտոնյաներ։ Օրերս Հայաստանում էր Պետդումայի փոխնախագահ, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, որը, ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների, մինչև Հայաստան գալը՝ նոյեմբերի 6-ին, հանդիպել էր Վլ. Պուտինի հետ։ Իսկ ահա երեկ էլ ՀՀ-ում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նա էլ, ըստ ամենայնի, ՀՀ-ում կայացած իր հանդիպումների ժամանակ փորձել է Պուտինի այցի օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր քննարկել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՌԴ-ից այլ պաշտոնյաներ են գալու Հայաստան՝ Պուտինի այցի կազմակերպչական հարցերը քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ինչից հետո արդեն պաշտոնապես կհայտարարվի այդ «պատմական» այցի մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։