«Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ մասնակցում է Աժ ՀԱԿ խմբակցության նիստերին, ինչը չէր անում նախորդ տարեվերջից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վերադարձը խմբակցություն պաշտոնականացրել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով Աժ նիստի ժամանակ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում է պահանջել, թե ինչու է խախտվել Նիկոլ Փաշինյանի՝ կալանավորների հետ հանդիպելու իրավունքը։

Իր պաշտպանության տակ վերցնելով Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանը ցույց տվեց, որ նա այլևս ՀԱԿ լիիրավ անդամ է, ինչը չի կարելի ասել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամի՝ Հրանտ Բագրատյանի մասին, ով շարունակում է բոյկոտել խմբակցության նիստերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։