Այսօր սկսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Թուրքիա: Նրա ծրագիրը շատ հագեցած է: Երկօրյա այցելության ժամանակ տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ Ալիևի և Թուրքիայի նախագահ և վարչապետ Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Կողմերը մտադիր են քննարկել հարցերի համալիր, որը հետաքրքրում է երկու կողմերին էլ, ստորագրել համաձայնագրեր և արձանագրություններ տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև անցկացնել քննարկումներ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Ինչպես հայտնում է Независимая Газета-ն ավանդությունների համաձայն Ադրբեջանը նորընտիր նախագահը իր պաշտոնական առաջին այցը կատարում է Թուրքիա: Այս ավանդությանը արդեն երորդ անգամ հավատարիմ է մնում նաև Իլհամ Ալիևը: Այս միջանձնային և միջպետական հարաբերությունների գագաթնակետ դարձավ 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի խոսքերով այդ «համաձայնագիրը արտացոլում է շատ հարցեր, որոնք ունեն ռազմավարական նշանակություն»: Սակայն այս փաստաթուղթի գլխավոր բաղկացուցիչ տարրը կողմերի պարտավորությունն է օժանդակել միմյանց պետություններից մեկին անվտանգության ուղիղ սպառնալիքի դեպքում: Ներկայիս այցելության շրջանակներում Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նախատեսվում է անցկացնել խորհուրդի երրորդ նիստը: Տեղի վերլուծաբանների կարծիքով այս նիստի գլխավոր թեման դառնալու է տարածաշրջանային քաղաքա-տնտեսական հարցեր, մասնավորապես կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը: