Հայաստանի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազատության ճանաչման օրենքի նախագծի քննարկումները բացասական է ազդում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և ուղղված է այդ գործընթացի դեմ: Այս մասին АПА գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Նա ընդգծել է, որ տվյալ հարցի քննարկման որոշումը Հայաստանի խորհրդարանում սադրանք է:
«Միջազգային հասարակությունը Լեռնային Ղրաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի հատված»,- հայտարարել է Աբդուլաևը: