Femen շարժման ակտիվիստուհիները կիսամերկ տեսքով գիշերային ֆոտոսեսիա են կազմակերպել Ամստերդամի փողոցներում: Իրենց արարքով աղջիկները ցանկացել են ուշադրություն գրավել Նիդերլանդներում սեքս-արդյունաբերության օրինականացման խնդիրների վրա:Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ամբողջ աշխարհում կանանց իրավունքների համար պայքարող շարժման ներկայացուցիչները ավանդության համաձայն մինչև գոտկատեղ մերկացել են և իրենց մարմնի վրա հոլանդերենով և ռուսերենով գրել են «Դուք չեք գնում, ես չեմ վաճառվում» և «Չկա առաջարկ, չկա պահանջարկ» կարգախոսները: Այսպիսով Femen շարժման Նիդերլանդիայի մասնաճյուղը հանդես է եկել ի պաշտանություն սեքս արդյունաբերության հաճախորդներին քրեականացման միջազգային արշավին:
Շարժման ակտիվիստների կարծիքով «եթե հաճախորդները չեն գնում, ապա մարմնավաճառները չեն վաճառվում», ուստի « մարդիկ պետք է զրկված լինեն այլ մարդ գնելու և նրան որպես սեքս օբյեկտ օգտագործելու իրավունքից»: «Դուք չեք գնում, մենք չենք վաճառվում» շարժմամբ Femen-ը խոստացել է «Մենք կպայքարենք սեքս-արդյունաբերության դեմ, մենք պատասխանատվության կենթարկենք շահագործող հաճախորդներին»,- նշվում է շարժման կայքի մեջ:
«Femen Նիդերլանդիան պահանջում է իր երկրի ամոթալի սխալը ուղղել և մերժեք հոլանդական սեքս-արդյունաբերության օրինականությունը: Femen-ը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել մարմնավաճառության հաճախորդներին և վերջ դնել կանանց օրինականացված սեքսուալ շահագործմանը: Ոչ մարմնավաճառությանը»,- կոչ են անում աղջիկները:
Նշենք, որ 2000 թվականին Նիդերլանդիայում պաշտոնապես օրինականացվեց մարմնավաճառությունը: Աշխատանք որոնելով երկիր ժամանում են աղջիկներ աղքատ պետություններից Արևելյան Եվրոպայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից: Սակայն 2007 թվականին մայրաքաղաքի քաղաքապետը խոստովանել է, որ օրինականացումը սխալ է եղել: