Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ-ում ընթանում է «ԼՂ ճանաչման մասին» օրենքի նախագծի  քննարկումները:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ կողմ են քվեարկելու այդ նախագծին:

«Չմասնակցել, նշանակում է տապալել հարցը: Դաշնակցությունն իրեն այդպիսի բան չի կարող թույլ տալ»,- նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ  իրենց չի գոհացնում Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության և ԼՂ միջազգային ճանաչման շուրջ ստեղծված դե ֆակտո վիճակը:

«Միջազգային ճանաչման առումով խնդիր ենք ունենում` բազմաթիվ անգամ առաջ քաշելով այս հարցը, տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը»,- նշեց Արմեն Ռուստամյանը