Shamshyan.com-ը գրում է`
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում Աճառյան 20/6 հասցեում գործող «Արմենթել» ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղի 2-րդ կարգի մալուխագործ, 48-ամյա Իշխան Վանոյանի ինքնազգացողությունը աշխատանքի ժամանակ վատացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա աշխատանքային ընկերները փորձում են օգնություն ցուցաբերել և Ի. Վանոյանին ВАЗ 21 099 մակնիշի 34 ՍP 655 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխեն հիվանդանոց: Դժբախտաբար, երբ նրան տեղավորում են ավտոմեքենայի մեջ, նա մահանում է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանաքները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


