Հայ ճանաչված դերասան Սոս Ջանիբեկյանը սխալմամբ հայտնվել է Ադրբեջանում: Իրականում պարզվեց, որ երիտասարդ դերասանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է, որտեղ Արման Գեւորգյանի «Հրաձիգը 2» ֆիլմի նկարահանումներն են ընթանում: Սովորույթի համաձայն, Սոսը Facebook-ի իր էջում նշել է գտնվելու վայրը եւ չի նկատել, որ Լեռնային Ղարաբաղի փոխարեն Google-ն իրեն Ադրբեջան է տարել:
Հայ հասարակությունն այս տեղեկությունը բավական ցավագին ընդունեց: Սակայն ի պատիվ ընթերցողների նշենք, որ ոչ ոք չհավատաց, որ Սոսն իրականում կարող էր մեկնել հարեւան հանրապետություն, առավել եւս՝ հիանալ գեղատեսիլ վայրերով եւ Facebook-ում լուսանկար հրապարակել: Հարկ է նկատել նաեւ, որ Սոսը նկատել է սխալմունքը եւ նշված սոցիալական ցանցում ջնջել իր գտնվելու վայրի մասին տեղեկությունը: