Ուկրաինական արմատներով և Ռուսաստանի քաղաքացիությամբ դարպասապահն իր ելույթները Հայաստանի հավաքականում բացարձակ տրամաբանական է համարում: Спорт Экспресс-ը հարցազրույց է կազմակերպել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ:

- Գո՞հ եք այն բանից, որ պաշտպանում եք Հայաստանի հավաքականի պատիվը:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք մտածում, եթե Հայաստանի հավաքականում խաղում եմ արդեն 18-րդ տարին: Իհարկե ցավալի է, որ չեմ կարողացել այս ժամանակահատվածում հանդես գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Սակայն տեսնում եմ, որ մեր հավաքականը աստիճանաբար զարգանում է, նրանում հայտնվում են աստղեր: Դարպասից հետևել Մխիթարյանի և Մովսիսյանի խաղին շատ հաճելի է: Մտածում եմ, որ լեռների հետևում չէ նաև մեր հավաքականի հայտնվելը ինչ-որ խոշոր առաջնությունում: Բացի դա ոչ մեկ չի փոխի այն ջերմությունը, որով վերաբերվում են հայ երկրպագուները իրենց հավաքականին և անձամբ ինձ:
- Երբե՞ք չեք փոշմանել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի փոխարեն ընտրել եք Հայաստանի հավաքականը:
- Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, պետությունում, որը այլևս չկա, իսկ իմ հայրենիքը Հայաստանը: Այնպես որ տրամաբանական է, որ ես խաղադաշտում պաշտպանում եմ նրա պատիվը: Հատկապես որ իմ դեբյուտային խաղում 1996 թվականին ես դեռ չունեի լայն ճանաչում: Իմ հայրիկն ու մայրիկը խոսում էին ռուսերեն ուկրաինական ակցենտով, հայերենի հետ նրանք ունեին խնդիրներ: Իսկ ես բակում հասակակիցներիս հետ շփվելով շուտ սովորեցի հայերեն: Հավաքականում խաղերի ժամանակ լեզվի հետ կապված խնդիրներ չեմ զգում: Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին և Ուկրաինային, ապա Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ դառնում եմ նրանց երկրպագուն, երկուսին էլ հավասարապես եմ երկրպագում:

-Իսկ եթե Ձեր կարիերայի գագաթնակետին հավաքականի ընտրություն առաջարկեի՞ն, ինչպես կվարվեիք
- 1994 թվականից ես խաղացել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այնուհետև «Զենիթի» հիմնական դարպասապահը դառնալուց հետո, սկսեցին խոսակցություններ Ռուսաստանի հավաքականում հեռանկարների մասին, սակայն դրանց իրականացման համար պետք էր դիմել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին և տարիներով սպասել նրանց որոշմանը: Իսկ ինչու այդպես անել, եթե ընտրությունը արդեն կատարվել էր և ես դրա համար երբեք չեմ փոշմանել:

- Իսկ Ձեր մոտ խնդիրներ չեն առաջանու՞մ հայ ֆուտբոլիստների միջավայրում հաշվի առնելով, որ սլավոնացի եք:
- Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Չէի ասի, որ ինձ լիարժեք հայ եմ զգում, սակայն իմ մենտալիտետը հատկանշական է, կովկասյան, որը համընկնում է խաղընկերներիս մենտալիտետի հետ:

- Ձեր խորհրդային մանկության ժամանակ Դուք ամենայն հավանականությամբ երազել եք հանդես գալ ԽՍՀՄ հավաքականում:
- Իմ երազանքները ավելի համեստ էին: Պատիվ կհամարեի դառնալ մրցունակ խորհրդային առաջնությունում, բարձրագույն լիգայի վարպետների ակումբում հայտնվել, երիտասարդ տարիներին դրանից ավել ոչ մի բանի մասին չէի մտածում:

-Հայաստան այցերը այժմ Ձեզ համար պարտավորությու՞ն են թե՞ հաճույք:
- Իհարկե հաճույք: Չնայած նախկինում առաջին խաղերի ժամանակ մենք հավաքվում էինք տհաճությամբ, ակումբը դեռ նոր-նոր էր կազմաավորում, վերականգման փուլ էր ապրում: Սակայն այժմ Հայաստանի հավաքականը իվիճակի է պայքարել յուրաքանչյուր մրցակցի հետ, մեզ հավատում եմ երկրպագուները, շատ ջերմ են ընդունում, իսկ դա լրացուցիչ էմոցիաներ է հաղորդում: Նրանք ընդունում են մեզ օդանավակայանում, ուղեկցում են տուն, մարզումների ժամանակ անկախ արդյունքներից նրանցից լսում են շնորհակալական խոսքեր:

- Հանրապետության ղեկավարներից նույնպես ուշադրության եք արժանանում:
- Իհարկե: Հայաստանի կառավարիչները, նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ շնորհակալ են եղել, պարգևատրել են:
- Ռուսաստանի հավաքականի դեմ խաղալով ինչ-որ հատուկ զգացումներ ապրում եք:
- Միայն խաղի նախաշեմին, ամեն դեպքում հարազատ տղաներ են, շատերի հետ հանդես եմ եկել մեկ ակումբում: Սակայն խաղադաշտ դուրս գալով ամբողջովին կենտրոնանում եմ խաղի վրա, ինչպես յուրաքանչյուր մրցակցի դեպքում: Հնարավոր է նաև այն բանի պատճառով, որ եղել եմ շատ ռուսական ակումբներում և սովորել եմ հաղթել իմ նախկին խաղընկերներին: