Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե վարչական շենքերի ի՞նչն է վերանորոգվում և ի՞նչ պայմաններ են բարելավվելու:

«Ուրեմն երկու օր առաջ քաղաքներից մեկում հանրակրթական գործող դպրոց էի գնացել, որը գտնվում է ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում: Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որ ֆասադ չունեն, որ վերանարոգվի, տանիք էլ չունեն, որ վերանորոգվի: Երևան քաղաքում էլ պոլիկլինիկաներ կան, որ հատակը ծակ է, պատուհաններին ապակի չկա, գյուղերում ամբուլյատորիաներ կան, որ մարդավայել պայմաններ չկան: Օ՜ կառավարություն՝ միթե՞ հնարավոր չէ այդ երկու հարյուր մլն-ը հետաձգելով ֆասադի և տանիքների վերանորոգումը, տալ երեխաներին, մանուկներին, հիվանդներին՛՛,- արտիստիկ կերպով հարցրեց Ուրիխանյանը:

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց. «Հնարավոր է»:

Արձագանքելով Ուրիխանյանը նշեց, թե կփոխանցի՞ այդ գումարները, որ վերանորգվեն այդ հիմնարկները այս տարվա բյուջեով:

Վարապետը կտրուկ ու լակոնիկ պատասխան տվեց. «Ոչ»: