Պաշտոնական Անկարան կշարունակի օժանդակել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղաի հիմնահարցում: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդի երրորդ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:Հայտնում է թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը:

Էրդողանի խոսքերով ինչքան կարևոր է Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի համար, այնքան էլ մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար, խնդիր է հանդիսանում նաև Անկարայի համար:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող կարևոր հարցերից մեկն է: Հնարավոր չէ, որ Անկարան այս հարցը թողնի առանց ուշադրության»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար Անկարան շարունակում է և կշարունակի օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին:
Նա նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի խմբի վրա մեծ պատասխանատվություն է դրված կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Թուրքիայի և Ադրբեջանի միջև քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա և պետությունների միջև չկան որևէ խնդիրներ: