«Հայկական ժամանակը» գրում է, թե սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, ով երեկ խորհրդարան էր եկել՝ մասնակցելու 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներին, կրկին «փախած» էր լրագրողներից։
«Նախարարը մտել էր նիստերի դահլիճ ու նրան ոչ մի կերպ հնարավոր չէր «բռնացնել»։
Իսկ արդեն ԱԺ-կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նրան հարց ուղղեց, Վարդանյանն անդրդվելիորեն շարունակում էր տեղում նստած մնալ։
Նրա փոխարեն ամբիոնին մոտեցավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։ Երբ Էնֆիաջյանը պնդեց, որ հարցն ուղղում է Վարդանյանին, ոչինչ չփոխվեց»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: