Անցած գիշեր տեղի է ունեցել Victoria's Secret Fashion Show – նորաձևության ոլորտում ամենամեծ և ամենաթանկ շոուներից մեկը: Այս մասին հայտնում է Vogue-ը: 
Այս տարվա շոուի ժամանակ 40 մոդելների գույների, անդամանդների և շքեղ հագուստների միջոցով ներկայացվել է դրախտի թռչունները, բրիտանական ներխուժում և պարսկական գիշերներ թեմաներով:
Ներքնաշորերի մեծ ցուցահանդեսի ժամանակ հանդես են եկել նար երգիչներ Թեյլոր Սվիֆթը,
Fall Out Boy և A Great Big World խմբերը, իսկ շոուի պատվավոր հանդիսատեսների շարքում եղել են Վալենտինո Գարավանին, Օլիվիա Պալերմոն և Ջուլիա Ռեսթոն-Ռոթֆիլդը:
Բեմում իրենց դեբյուտն են նշել Մալաքիա Ֆիրթը և Ջոզեֆինա Սքրիվերը, ինչպես նաև կրկին փայլել են հրեշտակ վետերաններ Դութսեն Քրոսը, Ալեսանդրա Ամբրոսիոն և Ադրիանա Լիման, իսկ Քենդիս Սվեյնփոլը ներկայացրել է այս տարվա fantasy bra-ն, որի արժեքը կազմում է 10 մլն դոլար: