Գնդապետ Արտակ Բուդաղյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախում հանդիպել են: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը:

Նա նշեց, որ հանդիպման մասին որևէ մանրամասներ իրեն հայտնի չէ:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք դա նախապես պլանավորված էր, նա բացասական պատասխան տվեց, հավելելով, որ դա օրինական պետական հանդիպում էր:

Հիշեցնենք, որ ամիսներ  առաջ Էմիլ Բուդաղյանը նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նամակին դեռ պատասխան չի տրվել: