168.am-ը գրում է`
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյեթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր պետք է քննվեր քննիչի միջնորդությունը: Դատական նիստը, սակայն, հետաձգվել է: Ինչպես նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ ինքը ժամանակ է խնդրել դատարանից իր առարկությունները ներկայացնելու համար: Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը, հետաձգել է դատական նիստը և այն նշանակել վաղը:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: