Նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:20-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքի 9-րդ հարկի բնակարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:43-ին, մարվել՝ 19:51-ին:

Այրվել է Ե.Ս.-ին պատկանող թիվ 44 բնակարանի խոհանոցը` գույքով՝ 10 քմ.: