WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը, որը դեռևս գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, քննադատել է «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը: Նա կարծում է, որ այդ ֆիլմն իր և իր գործունեության մասին է: Գրում է Heruld Sun պարբերականը:

Օքսֆորդի ուսանողների հետ օնլայն կոնֆերանսի ժամանակ Ասսանժը հայտնել է, որ ծանոթացել է WikiLeaks-ի մասին «Հինգերորդ իշխանությունը» ֆիլմի սցենարին և նկատել, որ ֆիլմում հակաիրանական քարոզչություն կա:

«Դա մասսայական քարոզչական հարձակում է: Այն ոչ միայն  ուղղված է WikiLeaks-ի դեմ, այլ նաև Իրանի հետ պատերազմի է հրահրում»,- ասել է Ասսանժը:

Նրա խոսքերով` ֆիլմում խոսվելու է նաև այն մասին, որ Իրանը ատոմային զենք է պատրաստում: Սակայն ուսանողների հետ հանդիպման ժամանկ Ասսանշը նշել է, որ ԱՄՆ հերքել է Իրանում ատոմային զենք պատրաստելու ծրագիրը:

«Այդ ֆիլմը սուտ է: Այն ամենը, ինչ մենք լսում ենք, տեսնում, կարդում ինչ-որ նպատակով է իրականանում: Այդ ֆիլմը պարերազմի  է հրահրում»,- հայտնել է Ասսանժը:  

Նշենք, որ ֆիլմի նկարահանումները արդեն սկսվել են: