«Այսօր «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է Աժ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը։ Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են։ Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասաց. «Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում։ Գալիս, լավ էլ քեֆ է անում»։ Հրավիրված են նաև պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային իշխանամետ ներկայացուցիչներ։

Հարսնացուն իրավաբանական կրթություն ունի, նրա ապագա ամուսինը համակուրսեցին է, հանրությանը ոչ հայտնի ընտանիքից»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։