«Ժամանակը» գրում է, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում 2014-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում գտնվող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխուժորեն զրուցում էր, ինչը պատճառ դարձավ, որ ՕԵԿ պատգամավորն ընդհատի իր ելույթը: «Եթե տիկին Պողոսյանը թույլ տա, ես կշարունակեմ»,- կեսկատակ-կեսլուրջ նկատեց նա: Ասվածին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով, դիմելով Մարգարյանին, նկատեց. «Ոչի՞նչ, որ տիկին Պողոսյանը չի այստեղ թույլ տվողը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում