«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ական պարտված թեկնածուին՝ Սամվել Բարսեղյանին, երեկ մեր լրագրողը հարցրել է. չի՞ պատրաստվում, միանալով ՀՀԿ-ականների խորհուրդներին, շնորհավորել հաղթած ՀՀԿ-ական քաղաքապետին և նրա հետ միասին աշխատել հանուն Արարատի։ Ի պատասխան՝ նախկին թեկնածուն ասել է. «Ձե՞ռ եք առնում, ես իրան սկի չեմ էլ ճանաչում, մենք իշխանության դեմ ենք հելել, էդ հնարավոր չի»։

Ապա ավելացրել է, որ ինքը չի պարտվել և հպարտ է. «Մենք կրել ենք Արարատում, իսկ իրանք ընտրվել են գյուղացիների բանով, ես գյուղերի անուն կարամ տամ՝ Այնթապ, Սուրենավան, Չիման, Աևակավան»։ Սակայն, երբ լրագրողը այլ հարցեր է տվել Բարսեղյանին, նա հանկարծ կերպարանափոխվել է և հարձակման անցել. «Կգաս մեր տան հայաթը՝ կխոսանք, դե դավայ, արդեն համը հանեցիր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։