«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել է, որ ներկա պահին դժվար է գնահատել Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «ԲԿՄԱ»-ի հետ խաղին հարձակվող Յուրա Մովսիսյանի մասնակցության հնարավորությունը: Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին: Յուրա Մովսիսյանը կարմիր-սպիտակների լավագույն ռմբարկուն է 12 գոլով:

«Դեռևս պարզ չէ, թե արդյոք կկարողանա Մովսիսյանը խաղալ ԲԿՄԱ դեմ: Այժմ նա անհատական ծրագրով է մարզվում, սակայն եկող շաբաթվանից կսկսի մարզումները ընդհանուր խմբում, տեսնենք ինչպես կարձագանքի ծունկը: Եթե նա չկարողանա խաղալ, նրա փոխարեն կարող են խաղադաշտ դուրս գալ կամ Բարիոսը կամ Ուորիսը»,- նշել է Կարպինը: Այս մասին հաղորդում է Советский Спорт-ը: