ԱԺ-ում այս պահին պետք է ընթանար արտահերթ նիստը: Սակայն վերջին պահին ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել և Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն բոյկոոտւմ է նիստը:
Սկսվեց պատգամավորների գրանցումը, նիստին ներկա էին 44 պատգամավոր, քվորում չի հավաքվել և այն տեղափոխվեց երեք ժամյա ռեժիմ, այսինքն պատգամավորներն ունեն 3՝ ժամ նիստը նորից գումարելու համար:
Հիշեցնենք, որ Կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն հավաքեց ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ:
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ նիստի հրավիրման հաղորդագրություն էր տարածել՝ այն կայանալու էր այսօր: