ԱԺ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի՝ երեկ կալանավորվածներին տեսակցել թույլ չտալու դեպքին:

Նա նշեց, որ ինքը միայն գիտի, որ պատգամավորներին օրենքը թույլ է տալիս տեսակցել կալանավորվածների հետ:
«Եթե նույնիսկ օրենքը չի էլ թույլ տալիս, կարելի էր գոնե այս դեպքում օրենքը խախտել, որովհետև Զարուհին ու Նիկոլը էդ մարդկանց ոչ պիտի ուտեին, ոչ էլ պիտի կարողանային հրահանգներ տային», - նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանն այցելել էին Նուբարաշեն քկհ՝ նոյեմբերի հինգի կալանավորվածներին տեսակցելու նպատակով, սակայն իրենց տեսակցություն թույլ չեն տվել: