«Ժողովուրդը» գրում է, որ երեկ ԱԺ-ում արտահերթ նիստի շրջանակներում պետք է քննարկվեր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» նախագիծը, սակայն չստացվեց։ «Ու այդ իրավիճակն ամենաշատը զվարճացրել էր կառավարության անդամներին։ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը լայն ժպիտով հեռացան ԱԺ-ից»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: