Անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա կատարեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված իրենց վրա դրա դրված պարտավորությունները:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական լրատվական ИТАР-ТАСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխաիլ Գուսմանին տված հարցազրույցի ժամանակ:
«Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա արդյունքում կշահի և Ադրբեջանը, և Հայաստանը, կշահեն նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Կշահեն բոլորը, անգամ մինչև Աֆղանստան»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ադրբեջանական «АзерТАдж» գործակալությունը: