Երեկ երեկոյան ժամը 19:26 րոպեին Մոսկվայի «Դոմոդեդովոյից» թռիչք կատարած Boeing 737 ինքնաթիռը, որը ունեցել 44 ուղևոր, Կազան քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել և հրդեհվել: Մահացել են ինքնաթռում գտնվող ամբողջ անձնակազմը՝ շուրջ 50 մարդ:
Օդանավակայանի ավիադիսպետչերական ծառայությունից «Интерфакс» գործակալությանը հայտնել են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ:
Ավիավթարի ժամանակ մահացել է նաև Թաթարստանի նախագահի ավագ որդին Իրեկ Մանիխանովը և Թաթարստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության պետ Ալեքսանդր Անտոնովը: