«Դալմա Գարդեն Մոլում» տեղի ունեցավ «Սինեմա Սթար Multiplex» համալիրի պաշտոնական բացումը, գրում է kamoblog.tv-ն:

«Սինեմա Սթար»-ի հանդիսավոր բացման արարողությունը ուղեկցվում էր նվագախմբի կատարումներով, որոնք ներկայացնում էին հայտնի ֆիլմերի սաունդթրեքերի երաժշտությունը դասական մեկնաբանությամբ: Պաշտոնական բացմանը ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Բացմանը ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն և վարչապետի կինը՝ Գոհար Սարգսյանը, ովքեր շրջայց կատարեցին համալիրում գործող սրահներում, լսեցին նվագախմբի կատարումները, նաեւ մասնակցեցին խորհրդանշական կարմիր ժապավենի կտրելու արարողությանը, որն իրականացրեց «Տաշիր» գրուպի փոխ-նախագահ Տաթեւիկ Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

 

Լուսանկարները` kamoblog.tv-ն: