Սկզբում նա շատ արտահայտիչ խաղ ցույց չէր տալիս և բոլորին հայտնի չէր, սակայն այժմ նրա անունը բոլորի շուրթերին է: Հենրիխ Մխիթարյանը կարողացավ իր տեղը գտնել Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմում: Մարիո Գյոտցեի Բավարիա հեռանալուց հետո հայ ֆուտբոլիստը 10 համարի խաղաշապիկով է հանդես գալիս: Սակայն դա միակ նմանությունը չէ այս երկու փլեյմեյքերների միջև: Սակայն դեռևս որոշ տվյալներով Բորուսիայի նորեկը զիջում է իր նախորդին: Այս մասին գրում է Բունդեսլիգայի պաշտոնական էջը:
«Մենք լրիվ տարբեր երկու ֆուտբոլիստ ենք, որոնք ունեն իրենց առանձնահատուկ ունակությունները, ինչպես նաև թուլությունները»,- այսպես էր նշել մրցաշրջանից առաջ «Բորուսիայի» ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն 13-րդ տուրում դորտմունդյան և մյունխենյան ակումների խաղի ժամանակ տեղի կունենա երկու փլեյմեյքերների առաջին դեմ առ դեմ բախումը: Ճիշտ ժամանակն է տեսնել, թե ինչպպես է Մխիթարյանը հարմարվել «Բորուսիայի» խաղին և ուղիղ համեմատություն կատարել իր նախորդի հետ:
Մխիթարյանը Գերմանիայի առաջնության սկիզբը բաց թողեց վնասվածքի պատճառով և այդ պատճառով բացակայում էր «Բորուսիայի» առաջին խաղում: Դրանից հետո բացի Նյուրնբերգի դեմ խաղի, որտեղ նրան հանգստանալու հնարավորություն էր տրվել նա միշտ դուրս է գալիս խաղադաշտ Բորուսիայի մեկնարկային կազմում: Սակայն նրա ելույթները հատկապես համոզիչ էին միայն վերջին տնային խաղերում «Համբուրգի» և «Շտուտգարտի» դեմ խաղերում, որոնք ավարտվեցին մրցակցի ջախջախումով, ինչպես նաև Շալկեի դեմ դերբիի ժամանակ: Կարելի է առանձնացնել նաև Ֆրանկֆուրտի դեմ խաղը, որտեղ նրա դուբլը օգնեց թիմին հաղթանակ տանել դժվարին խաղում:
Սակայն հատկապես Վոլֆսբուրգի դեմ խաղում և Չեմպիոնների Լիգայում 24 ամյա ֆուտբոլիստը աննկատ մնաց: «Բորուսիայում» եթե փլեյմեյքերի մոտ խաղը չի ստացվում, ապա հաճախ ամբողջ ակումբը խնդիրներ է ունենում: Ավելին Իլկայ Գյունդոգանի բացակայության պարագայում Յուրգեն Կլոպի ակումբը չի բավարարում ևս մեկ կարևոր փլեյմեյքերի:Իհարկե Գյոթցեի տեղն էլ է երևում:
21 ամյա ֆուտբոլիստին «Բորուսիայում» իր վերջին խաղաշրջանի ժամանակ անհրաժեշտ էր լինում միջինը հինգ հարված հակառակորդի դարպասներին, որպեսզի կարողանա գոլի հեղինակ դառնալ: Մխիթարյանին դրա համար անհրաժեշտ է լինում ութ հարված: Ընդհանուր առմամբ «Բորուսիան» նույնպես այս խաղաշրջանում աչքի չի ընկնում պահերի իրականացմամբ: Այս պարագայում ևս Գյոթցեի «100 %-անոց» պահերի իրականացման կարիքը նույնպես զգացվում է: Եթե Մխիթարյանը կարողացել է իրականացնել իր պահերի 33.3%-ը, ապա Գյոթցեն իրականացնում էր պահերի 44,4%-ը: Այսպիսով հակառակորդի դարպասների դիմաց դեռևս հայ ֆուտբոլիստը հավասար չէ իր գերմանացի նախորդին:
Ավելին ընդհանուր առմամբ Մխիթարյանը ավելի խամրած ֆուտբոլ է ցույց տալիս,քան Գյոթցեն: Միջինը նա խաղի ժամանակ 54,9 անգամ կպնում է գնդակին, իսկ մյունխենցին «Բորուսիայի» վերջին շրջանում 66 անգամ էր կպնում գնդակին և ավելի հաճախ էր գտնում իր խաղընկերներին փոխանցումներով, քան հայ կիսապաշտպանը: Սխալ փոխանցումները Գյոթցեի մոտ ավելի սակավ բնույթ է կրում 14,8 %, իսկ Մխիթարյանը 22,2 %:
Սակայն Մխիթարյանը իր նախորդից ավելի հզոր է իր արագությամբ և դիմացկունությամբ: Խաղի ժամանակ 24 ամյա հայ ֆուտբոլիստը կատարում է 31 արագացում, իսկ 21 ամյա գերմանացին կատարում էր միջինը 22 արագացում: Այս կապակցությամբ պայծառ օրինակ է Մխիթարյանի խաղը Շալկեի դեմ, երբ նա կատարեց գոլային փոխանցում Բլաշիկովսկուն «Բորուսիայի» երորդ գոլի ժամանակ ամբողջ խաղադաշտը անցնելուց հետո: Դա խաղի վճռորոշ պահն էր:
Այս շաբաթվա կարևոր խաղում երկու ֆուտբոլիստներն առաջին անգամ դեմ դիմաց են կանգնելու խաղադաշտում: Մարիո Գյոթցեի և առաջնության առաջատարի դեմ պայքարում դորտմունդցիները կրկին հուսով են տեսնել Հենրիխ Մխիթարյանի խաղի լավագույն կողմերը և որ այս խաղում վերջինիս արագացումը և դիմացկունությունը վճռորոշ կլինի հանդիպման ժամանակ: