Կազանում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած սարսափելի ավիավթարի պատճառով 50 մարդ է զոհվել: Դրանց թվում է նաև Թաթարստանի նախագահի ավագ որդին 25 ամյա Իրեկ Միննիխանովը:
Օգոստոսի 16-ին երիտասարդը գաղտնի ամուսնացել էր 23 տարեկան ֆրանսուհի Անտոնիա Գիշարի հետ: Միջացառումը տեղի էր ունեցալ Կազանում: Անտոնիան ծնունդով Ֆրանսիայից էր:
Երիտասարդները ծանոթացել էին իրար հետ Շվեցարիայում սովորելու տարիներին մի քանի տարի առաջ և դրանից հետո երբեք չեն բաժանվել: Ինչպես պատմել են ընկերները անգամ գործնական հանդիպումների նրանք միշտ միասին են գնացել:
Դեռևս հարսանիքի ժամանակ հյուրերը նկատել են, որ Անտոնիան հղի է, իսկ երիտասարդ զույգը չի թաքցրել մտերմիկ հարազատներից իրողությունը: Ինչպես մինչև հարսանիքը, այնպես էլ դրանից հետո ամուսինները անբաժանելի են եղել:
Իրեկը Մոսկվա էր ժամանում կարևոր բանակցությունների և հստակ կերպով պահանջել է կնոջից, որ իր հետ չնստի օդանավ, քանի որ վերջինիս իրավիճակում վտանգավոր է: Անտոնիան հղիության ութերորդ ամսում էր և մի ամիս էր մնում մինչ երեխային ծննդաբերելը: Խոստացել է շուտ վերադառնալ և Անտոնիան ստիպված է եղել համաձայնվել: 19:24 «Բոինգի» ավիավթարը վերջակետ դրեց նրանց հարաբերություններին: