Բյուջեն բյուջե է, անուններ դրան տալ պետք չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով՝ զսպողական, ստվերային անուններն ավելորդ են: «Բյուջե ա, էլի, ի՞նչ զսպողական, ի՞նչ ստվերային»,- հավելեց Բոստանջյանը:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե բյուջեն լոմբարդային է, Բոստանջյանի նշեց, որ նկատի է ունեցել հավաքագրման ինստիտուտը, որը կարող է բարձր լինել: «Կհայտնվեն փողեր նաև ստվերային դաշտից, ինչն ուղղված կլինի ծրագրերի իրականցմանը: Կարևոր է նաև կառավարման որակը: Ինչպե՞ս ենք ընդունում առաջնահերթ խնդիրները, անհետաձգելի խնդիրները»,- նշեց Բոստանջյանը:
Բոստանջյանի բնորաշմամբ` կառավարությունը ճնշել է փոքր բիզնեսին, սակայն անուղղակի ձևով:
«Երբևիցե չմտածեք որ որևէ երկիր կարողացել է այս հարաբերությունների շրջանակներում որևէ բանի հասնել, դրա համար էլ հարաբերությունները կատարվել են ինչ- ինչ հաշվարկներով: Այս հարաբերությունների պատշաճ կատարման առումով կարող են նաև խեղաթյուրումներ լինել, որոնք անդրադառնում են նվազ փոքրերի վրա, այս դեպքում` փոքր բիզնեսի»,- իր խոսքում նշեց Վարդան Բոստանջյանը: