Երկուշաբթի նոյեմբերի 18-ին հայտնվել է Թաթարստանի ինքնաթիռի ավիավթարի 3D տարբերակը: Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել «Կազանի» միջազգային օդանավակայանում: Հայտնի է, որ Boeing-737 վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս: Միաժամանակ օդաչուները հայտնել են դիսպետչերներին, որ չեն կարող նստել ինչ-որ պատճառով, նրանք երկրորդ շրջան կատարելու թույլտվություն են պահանջել:
Իսկ Մոսկվայի ժամանակով 19:25-ին ինքնաթիռը ընկել է 150-160 մետր բարձրությունից և հրդեհվել: Ինքնաթիռի հատվածները թռել են մի քանի մետր հեռավորությամբ:
Հիշեցնենք, որ ավիավթարի արդյունքում մահացել է 50 մարդ, որի թվում եղել է նաև Թաթարստանի ավագ որդի Իրեկ Միննիոխանովը, նա ընդամենը 23 տարեկան է եղել: Կազանի ինքնաթիռում է եղել նաև Թաթարստանի անգտանգության դաշնային բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Անտոնովը և «Россия 2» հեռուստաալիքի մեկնաբան Ռոման Սկվարցովը դստեր հետ: Բացի դա Մոսկվայից Կազան թռիչք կատարելիս է եղել նաև Մեծ Բրիտանիայի բնակչուհին:
Ներկայումս շարունակվում է Կազանում ավիավթարի հետաքննությունը: Գոյություն ունի տեղի ունեցածի հինգ վարկած օդաչուների սխալ, տեխնիկական անսարքություն, անորակ վառելիք, ցամաքայաին ծառայության աշխատանք և եղանակային պայմաններ:

 

 3D տարբերակին կարող եք հետևել այստեղ