«Հրապարակը» գրում է, թե Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն: Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա:
Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի ամենակարողի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարողանում գործի դնել, ինչպես նախկինում:
Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլ նաեւ խոցելի լինելով, ու եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ եւ ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետների վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը: