«Ժամանակը» գրում է. «Երեկ տեղեկացանք, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի անունից գրավոր դիմել է ԿԳ նախարարություն՝ սոցիալապես խոցելի խմբերում գտնվող, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած 100 ուսանողի 200 000-ական դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու համար: Նախարարությունն էլ տվել է իր համաձայնությունը:

«Ժամանակի» տեղեկություններով՝ երբ արդեն պարզ է դարձել, որ Սամվել Ալեքսանյանն ուզում է աջակցել ուսանողներին, ԲՀԿ-ն նույնպես ակտիվորեն գործի է անցել: Մասնավորապես, դիմել է մի քանի պետական բուհերի եւ հայտնել մի շարք ուսանողների ուսման վարձերը վճարելու իր պատրաստակամությունը, սակայն բոլոր տեղերից մերժում է ստացել: Բուհերը նախընտրել են ՀՀԿ-ական աջակցությունը, ինչը նույնիսկ բուռն վիճաբանության պատճառ է դարձել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: