«Իրատես de facto»-ն գրում է. «Վերջերս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը տոնեց իր քառասունհինգամյակը: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի քաղաքական էլիտան, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Հետաքրքիր է, որ Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան արարողությանը հրավիրել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ վերջերս օդանավակայանում միջադեպ էր տեղի ունեցել Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, ինչն ավարտվել էր հայհոյախառն արտահայտություններով:
Փաստորեն, ՕԵԿ ղեկավարն այս քայլով բարեկրթության «ժեստ» է արել, հասկացնելով, որ պատրաստ է «բարիշելու»: Սակայն, ի տարբերություն նրա, Ծառուկյանը շատ է խոցված ու ամենեւին էլ տրամադրված չէ հաշտության եզրեր գտնելու: Նա չի ընդունել հրավերը եւ չի եկել Արթուր Բաղդասարյանի ծննդյան տարեդարձին: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի խնամին` Հովիկ Աբրահամյանն էլ եկել է բավականին ուշ: Հավանաբար, խնամու «թասիբն» է մեջը խոսել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: