«ՀՀ Աժ-ում պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ վերանորոգում է իրականացվել, վերանորոգվել ու կահավորվել են «բուխարու դահլիճը» և «սպիտակ դահլիճը»։ Սրանք հիմնականում օտարերկրյա հյուրերի հետ Աժ նախագահի հանդիպման սենյակներն են։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ այդ վերանորոգումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 16.5 մլն դրամ կամ 40 հազար ԱՄՆ դոլար։ Խոստովանենք՝ վերանորոգումների համար բավական մեծ գումարներ են ծախսվել, ավելի ճիշտ՝ շռայլվել ու մսխվել, օրինակ՝ 18x2.7 չափսերի փայտյա դուռը գնվել է 1 մլն 956 հազար դրամով, իսկ 0.9x27 չափսերի դուռը՝ 978 հազար 360 դրամով։ Ընդ որում, այս թանկարժեք դռները, գոնե ըստ փաստաթղթերի, ամենևին էլ զրահապատ չեն, այլ փայտյա։ Նշենք, որ այս փաստաթղթերն Աժ-ի անունից ստորագրել է Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ հայտնի Դերոյի որդին»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։